«Այս ամենը կատարվում է հենց հիմա՝ այս պահին, բառի բուն իմաստով մի բուռ մնացած հողի վրա». Իննա Խոջամիրյան

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ հետևորդների հետ կիսվելով այս օրերին իր մտքերի ու զգացումների հետ։

«Զուգահեռ իրականություններ են, հրապարակում իրար է հոշոտում ժողովուրդը։ Երկու կողմն էլ մեղավոր, երկու կողմն էլ անմեղ։ Նրանք բոլորն ընդամենը լավ Հայաստան էին/են ուզում տեսնել, արժանապատիվ Հայաստան։

Նորքում և շատ այլ վայրերում Շուշիի մարտերում, այս արյունալի պատերազմում ընկած հերոսների հոգեհանգիստն է, քաղաքի X վայրում հարսանիք են անում։
Տան բոլոր անդամները զանգի են սպասում. պատերազմն ավարտվեց` տան լույսը չկա: Էլ քայլ չկա, որ չդիմեն։

Սահմանված բնակավայրերից մարդկանց տարհանում են իրենց տներից։ Քարվաճառից կտրած ծառերը բերում են վաճառելու, բայց բնակիչների՝ այս աշխարհում ունեցած վեց աթոռը բերելու համար մի կերպ բեռնատար գտանք:

Անտանելի խցանման մեջ կանգնած են ավտոբուսները Արցախի ճամփին՝ լի այն մարդկանցով, ովքեր վերադառնալու են կամ տունը գտնելու, կամ մի վառված հողակտոր: Շարունակում ենք ապրել «մենք ուժեղ ենք» խորագրով։

հրապարակվում են makeup tutorial, Ծաղկաձոր կամ Աղվերան party, Թուրքիայի հանգստից (ամենաանհասկանալի) post-երը…։

Այս ամենը կատարվում է հենց հիմա՝ այս պահին, բառի բուն իմաստով մի բուռ մնացած հողի վրա։ Եվ սա կոնտրաստ չէ, սա քաոս է»,- գրել է նա։

Նյութի աղբյուրը՝ Տեղեկատու

(Visited 80 times, 1 visits today)