Ասում եք ռուսի հետ, որ լավ լինեինք‚ ադրբեջանը ռիսկ չէր անի հարձ ակվեր մեր վրա: Հիմա հարց… Դավիթ Աթայանի դիպուկ գրառումը

Դավիթ Աթայանը գրել է. Լրիվ բաց տեքստով ասում են որ ռուսի հետ լավ լինեիք սրան չէր հասնի:

Այսինքն սա ի՞նչ ա նշանակում‚ ասենք մեր վատ լինելը ո՞րն ա էլի‚ ոնց ա արատահայտվել դա‚ ասենք ռուսին ի՞նչ ենք ասել կամ արել‚ որ ադրբեջանը հար ձակվել ա մեր վրա‚ ասենք ի՞նչ կապ ունի ադրբեջանը ռուսի հետ‚ որ գոնե ռուսը հար ձակվեր ասեի դե հա տես ռուսին բան ասեցինք հարձ ակվեց‚ կամ մենք հարձ ակվեցին ռուսի վրա‚ տարածք էինք ուզում վերցնեինք‚ էն էլ պարտվեցինք ու մի հատ էլ‚ որպես պատիժ‚ տարածք կորցրեցինք:

Գիտեմ‚ ինչ եք ասում‚ ասում եք ռուսի հետ որ լավ լինեինք‚ ադրբեջանը ռիսկ չէր անի հարձ ակվեր մեր վրա: Հիմա հարց. 1. ինչի՞ պետք ա մենք այնքան թույլ լինենք, որ ռուսի հետ լավ լինել կամ չլինելը լիներ մեր համար լինել կամ չլինելու հարց 2. էդ ‹լավ լինել›-ը այդ ի՞նչ կարևոր բան ա ռուսի համար‚ ու ինչո՞վ ա արտայատվում‚ ի՞նչ ա էլի դա նշանակում:

3. եթե մինչև հիմա համարենք լավ ենք եղել‚ էդ ինչի՞ մեզ չի հզորացրել էդ ‹լավ լինել›-ը‚ որ էս վերջին 2 տարվա վատ լինելը մեզ էս օրին պետք ա հասցներ‚ ո՞րն ա էլի էդ դեպքում մեր ‹լավ լինելու› օգուտը‚ որ վիճակներս վատ չլինի՞‚ այդքանով ավարտվում ա՞ էդ լավ լինելը‚ ոչ ավե՞լ…

Բաց տեքստով ասեք, որ ‹լավ լինել›-ը դա
ուղղակի տակը պառկելն է‚ մի վախեցեք‚ պարզ ասեք‚ ասեք մենք պետք ա ստրուկ լինենք‚ ինչի՞ եք վախենում‚ ուղիղ ասեք: Ասեք որ սովետը երբ փլու զվեց‚ մենք դուրս պլստացինք ու քանի դեռ ռուսը թույլ էր հաղթեցինք ադրբեջանցուն (ու դա էլ էր ռուսի հրահրածը):

Ասեք որ հետո եկավ Պուտինը ու ասեց որ ով որ դուրս ա պլստացել ու ավել բան ա հետը վերցրել‚ դա չի մարսելու (այսինքն Արցախը մերը չի եղել երբ մտել ենք Սովետի կազմի մեջ‚ այսինքն ձերն ա եղել‚ բայց փաստացի մենք ձեզ առանց Արցախ ու Նախիջևան ենք մցրել սովետի կազմ) ու ամեն գնով նենց ա անելու որ երազեք հետ գաք սովետ‚ ասեք էլի‚ հանգիստ ասեք.. մի վախեցեք դուք ձեր իրականությունից: Թէ չէ դրել եք մեծ մեծ փրթում եք՝ լավ էլի…:

Բայց միշտ կա ելք ու այդ ելքը քո ներսում ա‚ պետք ա պահել քո լեզուն‚ մշակույթը‚ գրականությունը‚ պատմությունը ու կրթվել‚ զինվել‚ կրթվել բոլոր ուղղություններով՝ էսքան մի բան…
Հ.Գ. Նախիջևանի գրեթե կեսը հայեր էին ապրում‚ ու՞ր են հիմա… այ իմ դաշնակ ապիներ… այ իմ կարմիր բանակ ու ազերբայջան…

Աղբյուր

(Visited 234 times, 1 visits today)