«Բարև Մանուել Մանուկյան,Սթափվիր քանի դեռ ուշ չէ…»:Արա Հովհաննիսյան

Ախպերս, քեզ մի բան կասեմ. ամոթ այն կռվողին ով պետքա կռվի հանուն իր ազգի զուտ սեփական շահի ու ակնկալիք ունենալու համար

Արա Հովհաննիսյանի բաց նամակը ստորև՝

«Բարև Մանուել Մանուկյան։

Ախպերս, քեզ մի բան կասեմ.Ես էլ եմ մասնակցել 2016 թ-ի Ապրիլյան պատերազմին, ես էլ ունեմ խնդիրներ, մեր ջոկատի տղեքն էլ, իրանք էլ բոլորիս հավասար մասնակցել են հեղափոխությանը։

Բայց ոչ ես, ոչ էլ մեզանից որևէ մեկը մեզ թույլ չենք տալիս ու թույլ չենք տա երբեք Ապրիլյան բառը դրոշ սարքենք ու ամեն օր ասենք կառավարությանը. ”Գիտե՞ք, մենք Ապրիլյան պատերազմի մասնակից ենք, խի՞ մեզ ուշադրություն չեք դարձնում, բա մենք բեմ ենք բարձրացել, ճանապարհներ ենք փակել, քայլել ենք”։

Մանուել ջան, եթե բան ունես ասելու, գրի քո անունից ու հերիք շահարկես` Ապրիլյան, հա Ապրիլյան… Ասում եմ նրա համար որովհետև քո անունից չես խոսում, խոսում ես բոլորիս անունից, որը մեզ դուր չի գալիս ու թույլ չենք տալիս ընդհանուրիս անունից խոսաս։

Ու հիմա առանց ամոթի ասում ես Տիկին Աննային ”Ձեր արցունքները կեղծ էին ”։ Դու քո այս գրառումով հաստատեցիր որ կեղծը դու ես ,ու գիտե՞ս խի. նրա համար որ դու հեղափոխությանը մասնակցել ես կոնկրետ ակնկալիքով, բեմ ես բարձրացել ակնկալիքով, քո սեփական շահի համար։

Իսկ ես կասեմ մի բան, ամոթ այն կռվողին ով պետքա կռվի հանուն իր ազգի ու հայրենիքի զուտ սեփական շահի ու ակնկալիք ունենալու կամ փողի համար։

Ոչ մի նվիրյալ նման էժան թեմաներ չի անում ոնց դու ես անում։ Ու դա ես ասում եմ իմ մարտական ընկերների անունից, բացի մի քանի հոգուց, որ ի վերուստ պիցցա գզող են եղել։

Ես խոսում եմ, նորից եմ ասում իմ նվիրյալ մարտական ախպերների անունից։ Չափդ ճանաչիր ու հրապարակավ ներողություն կխնդրես Տիկին Հակոբյանից, եթե` չէ, ուրեմն այլևս չներկայանաս ոչ մի տեղ հեղափոխական, ու հայրենասեր։

Նվիրյալը, մաքուր անշահախնդիր մարդը չի դավանափոխվում ոչ մի պարագայում,բայց ցավոք շատերդ փող, տուն, պաշտոն չստանալու համար սկսեցիք քարկոծել Վարչապետին ու իր կնոջը։ Մի բան լավ հիշի’ ու ականջիդ օղ արա, որ ոչ Աննան, ոչ էլ Նիկոլը մենակ չեն։

Եթե մեր հայ ժողովրդի ընտրյալին ես վիրավորում, կամ կնոջը, ուրեմն դու վիրավորում էս հայ ժողովրդին։ Սթափվիր քանի դեռ ուշ չէ…»:
Արա Հովհաննիսյան

(Visited 22 times, 1 visits today)