Գորիսից ուղղաթիռով Երևան է տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխա․ վիճակը ծանր է

Նախօրեին Գորիսից ուղղաթիռով Երևան է տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխա, որի վիճակը ծանր է։

Գորիսից ուղղաթիռով Երևան է ...

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նախօրեին ուղղաթիռով Գորիսից Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի:

 

Գորիսից ուղղաթիռով Երևան է ...
Փոքրիկն ունի համակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, գանգի հիմի կոտրվածք, կրծքավանդակի վնասվածք, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր:

Գորիսից ուղղաթիռով Երևան է ...

Սանավիացիայի միջոցով հնարավոր է եղել երեխային մի քանի անգամ արագ տեղափոխել ու ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական բուժօգնություն»,- գրել է նա։

Աղբյուր

(Visited 59 times, 1 visits today)