«Եթե զբաղված եմ այսպես կոչված «ֆեյքաբուծությամբ», ապա…». Տարոն Չախոյանի դիպուկ գրառումը

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Իրեն մեդիապաշտպան հայտարարած ոմն Աղասի Ենոքյան իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ անգամ որևէ փոքրիկ ապացույց չունենալով տեղադրել է լուսանկարս՝ մեղադրելով ինչ-որ ֆեյքեր պահելու ու ֆեյքաբուծության մեջ:

Իսկ գրառման տակ հոխորտացել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, հայտնելով, թե իբր քրեական գործեր է պետք բացել այսպես կոչված ֆեյքապետերին հայտնաբերելու ու պատասխանատվության ենթարկելու համար:

Ոմն մեդիապաշտպանի գրառումն ընդհանրապես կապ չունի ինձ հետ, խորհուրդ կտամ գրառումը հրապարակող ԶԼՄ-ներին զերծ մնալ ստեր տարածելուց և հանրությանը մոլորեցնելուց, իսկ Զոհրաբյան Նաիրային խորհուրդ կտամ հոխորտալու փոխարեն րոպե առաջ դիմել իրավապահներին:

Ի վերջո, եթե զբաղված եմ այսպես կոչված «ֆեյքաբուծությամբ», ապա գրառումս կարդացող հարգելի օգտատեր, շնորհավորում եմ, դուք «ՖԵՅՔ» եք։

(Visited 111 times, 1 visits today)