«Կողմերին հրադադար կպարտադրեն». Լապշինը կանխատեսել է, թե երբ կավարտվի պшտերшզմը

MediaNews-ը գրում է. Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը կանխատեսում է արել, որ հոկտեմբերի 6-ին ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակումները վերջինն են լինելու:

«Դեռևս օրեր առաջ ասել եմ, որ կրկնակի հարձակումը կլինի իր հաշվարկներում սխալված բռնապետ Ալիևի վերջին հուսահատ ցանկությունն ապացուցելու իր ժողովրդին, որ ինքը մեծն փարավոն է:

Կարծում եմ, որ հայ զինվորները ստիպված կլինեն փոքր-ինչ նահանջել՝ 5-7 կմ դեպի պաշտպանության երկրորդ-երրորդ գիծ: Սակայն հոկտեմբերի 8-ի երեկոյան մոտ ադրբեջանցիները վերջնականապես կհոգնեն, հարձակումները կդադարեն:

Այդ ժամանակ հայկական զորամասերը հակագրոհի կգնան և կվերադառնան նախնական գիծ: Հոկտեմբերի 11-12-ն արդեն, կարծում եմ, պատերազմն ամբողջովին կավարտվի և կողմերին հրադադար կպարտադրեն»,- գրել է բլոգերը:

Լապշինը հույս է հայտնել, որ այդ ժամանակ հայ զինվորականները ոչ միայն կվերադառնան սահմանի նախնական գիծ, այլև ռազմավարական կետեր կգրավեն հենց Ադրբեջանի տարածքում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի և Մինգեչաուրի ՀԷԿ-ի մոտակայքում:

Նյութի աղբյուրը՝ MediaNews

(Visited 18 305 times, 1 visits today)