Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները հայտնվել են «Ֆեյսբուք»-ում. ԱՆ-ը կդիմի իրավապահներին

Yerevanblog.am-ը գրում է. Այսօր որոշ լրատվական կայքեր հրապարակել են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացած 132 անձանց տվյալները՝ անուն-ազգանուններն ու ծննդյան տարեթվերը։

Factor.am-ը հրապարակված տվյալների իսկության և նախարարության հետագա անելիքների վերաբերյալ պարզաբանում խնդրեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանից։ Ի պատասխան մեր հարցի, Նիկողոսյանն ասաց, որ տվյալները իրական են․

«Մենք պատրաստվում ենք դիմել իրավապահ մարմիններին, պարզելու համար, թե ով է այդ էջի հետևում կանգնած, քանի որ սկզբնաղբյուրը․․․ կարծեմ ֆեյսբուքյան էջից է արտահոսքը տեղի ունեցել, ու նաև պարզելու համար, թե ինչպես է այդ ինֆորմացիան հասել տվյալ էջին։

Կորոնավիրուսից մահացած ...

Իրականում ոտնահարվել են մարդկանց իրավունքները, ամբողջությամբ հրապարակվել են նույնականացնող, անձնական տվյալներ, ինչն ուղղակի անընդունելի է»,- ասաց նա։

(Visited 52 times, 1 visits today)