Հիմա պիտի սպեցնազը հանեմ, ծեծուջարդով կարգուկանոն պահպանե՞մ. ես ո՞նց անեմ տենց բան, ես սովոր չեմ. Փաշինյան

Մենք պետք է հասկանանք, որ սա առողջապահական խնդիր չի, որովհետեւ առողջապահությունն ինչ կարողանում է, անում է, դեռ մի բան էլ ավելի. սա կարգուկանոնի խնդիր է:

 

 

Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին:
«Ես որ խոսքով ՀՀ վարչապետ եմ դարձել, հիմա պիտի սպեցնազը հանեմ եւ ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ: Ես ո՞նց անեմ տենց բան:

 

Ես սովոր չեմ, ես հաղորդակցության այլ կուլտուրայով եմ եկել: Երբ մենք իրար հետ խոսլ ենք, պայմանավորվել ենք եւ արել ենք: Էլի խստացնենք, բայց մենք երկրում փոփոխություններ ենք արել իրար հետ զրուցելով, պայմանավորվելով, իրար խնդրելով, իրար աղաչելով, բացատրելով, իրար հարգելով: Հիմա ուզում եք սա փոխարինենք դուբինկաներով պարի հե՞տ:

 

Արցախում օրենքի խախտման մասին մեկ ...

Սա պրոբլեմ է: Սա իմը չի:Այսպես կարելի է վարվել հանցավոր շրջանակների հետ, սեփական ժողովրդի հետ ես ոնց այդպես վարվեմ»,-ասաց նա:Փաշինյանը նշեց, որ լուրջ խնդիր է բանկերի եւ հայփոստի բաժանմունքների մոտ կուտակումների հարցը. «Հիմա բանկային համակարգը,

 

«Հայփոստը» պետք է իր հարցերը լուծի: Սա չի նշանակում, որ վարչական լծակներ չեն գործադրվելու: Գիշերը «Մեյմանդարի» շուկայում հատուկ ոստիկանական գործողություն է իրականացվել, շուրջ 3 տասնյակ մարդ բերման է ենթարկվել, ձերբակալվածներ կան, քրգործ է հարուցված եւ պատասխան տվողներ կլինեն:

 

 

Մենք ասում ենք՝ կանոնները պահեք, որ մենք չմահանանք, մեր հարազատները, ծնողները չմահանան»:

 

 

Աղբյուր

(Visited 38 times, 1 visits today)