«Մովսես Հակոբյանն արել է մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում». ՀՀ ՊՆ-ն հակադարձել է Մովսես Հակոբյանին

ՄեդիաՄաքսը գրում է. ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է հայտարարությամբ, որում անդադարձել է այսօր մամուլի ասուլիսում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի կողմից հնչեցած պնդումներին։

«ՀՀ ՊՆ ՌՎԾ արդեն նախկին պետ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում արել է մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում, ինչպես նաև վերաբերում են պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող թեմաների, որոնց հրապարակայնացումը միայն վտանգում է մեր երկրի պաշտպանունակությունը։

Մովսես Հակոբյանը, որ ընդամենը մի կարճ ժամանակահատված, շուրջ կես տարի է զբաղեցրել ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը և այդ ընթացքում իր ստորագրությունն է դրել Հայաստանի և այլ երկրների ղեկավարների և պաշտպանության նախարարների կողմից ձեռք բերված պայմանավորվածություններից բխող՝ սպառազինության ձեռքբերման պայմանագրերի տակ, փորձում է տպավորություն ստեղծել, թե միայն իր պաշտոնավարման ընթացքում է ՊՆ-ն ձեռք բերել այնպիսի զենք ու զինամթերք,

որն այս պատերազմի ընթացքում արդյունավետորեն կիրառվել է հակառակորդի դեմ։ Այդ պնդումը, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Նույնիսկ եթե տվյալ զինատեսակների մի մասի պայմանագրերի տակ առկա է Մովսես Հակոբյանի ստորագրությունը, առավել քան ակնհայտ է, որ պայմանագրերի խնդրո առարկա սպառազինության ձեռքբերման բանակցություններն սկսվել են շատ ավելի վաղուց, և առնվազն ազնիվ չէ ողջ այդ գործընթացը վերագրել սեփական անձին։

Ընդ որում, գեներալ-գնդապետի կողմից նշված մի շարք զինատեսակներ ձեռք են բերվում պարբերաբար, այլ ոչ թե մեկանգամյա գործարքի արդյունք են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ ՄեդիաՄաքս կայքում:

(Visited 49 times, 1 visits today)