Նոյեմբերի 24-ի երեկոյան, 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են… Եղանակն այսօր և առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևելյան՝ 2-5 մ/վ, 24-ի ցերեկը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան, 25-26-ը սպասվում է անձրև: Նոյեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

(Visited 35 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: