Ուշագրավ. Գերմանիայում հայտնել են, թե երբ կստեղծվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը.

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի ոչ շուտ, քան 2021-ի կեսերին։

Այս մասին հայտարարել է Գերմանիայի Կրթության եւ հետազոտությունների նախարար Աննա Կարլիչեկը։ «Արդյունավետ պատվաստանյութը բանալին է նորմալ կյանքին վերադարձի, ուստիեւ մենք աջակցում ենք ազգային եւ միջազգային ջանքերը, որոնք ուղղված են այդ պատվաստանյութի ստեղծմանը։

Կարեւոր է, որ ոչ թե հրաշքի սպասենք, այլ իրատես լինենք, ու պատրաստ հնարավոր ձախողումներին։ Ամենայն հավանականությամբ պատվաստանյութը պատրաստ կլինի ներդրման ոչ շուտ, քան 2021 թվականին»,- ասել է նախարար Կարլիչեկը։

Գերմանական կառավարությունը մոտ 750 միլիոն եվրո է հատկացրել պատվաստանյութի ստեղծման համար։

Նյութի աղբյուրը Hraparak.am

(Visited 53 times, 1 visits today)