Ուրիշ բան չասեմ էլի, Նիկոլ Վովայի… Երկիրը դարձրել ես …

Hraparak.am-ը գրում է.Մեծարգո Նիկոլ Վովայի, «эти банки тебя совсем не увожают, слуши…»:

Այսօր գնացել եմ «Յունիբանկ», որ վարկս մարեմ, ներս չթողեցին, թե գնա ձեռնոց ու դիմակ առ: Գնացի առա, եկա, տեսա հերթը երկարել, հասել է փողոց՝ մեկիկ-մեկիկ էին ներս թողնում: Հերթս հասավ, մտա ներս:

Աղջիկը տվյալներս վերցրեց, համակարգչի մեջ գտավ ինձ և հարցրեց.

-Ինչքա՞ն եք փակելու:
-Ինչքան որ նախատեսված է, մեկ ամսվա:
-13 հազար, 300 դրամ:

-Այո, խնդրեմ,- ասացի ու 3 հատ 5 հազարանոց սահեցրեցի ապակու տակից:
Հետո նա ինձ մի թուղթ տվեց, թե ստորագրի նշված տեղերում: Ստորագրում էի, երբ հանկարծ աչքովս ընկավ, որ պետք է վճարեմ 13 հազար 500 դրամ: Զարմացա.
-Դուք նոր ասացիք՝ 13 հազար 300, իսկ այստեղ 13 ու 5 հարյուր է:

-Այո, այդ 200-ը դրամարկղի սպասարկման գումարն է:

-Աղջիկ ջան, երբ ես վարկ էի վերցնում, ինձ այդպիսի բան չեն ասել, ոչ էլ պայմանագրի մեջ կա նման բան գրված: Մինչ այս պահն էլ երբեք ինձնից այդ գումարը չեն պահել, կբացատրե՞ք թե դա ինչ նորություն է: Ես բանկի տոկոսը վճարում եմ, ինչո՞ւ պետք է մի հատ էլ բանկի դրամարկղին վճարեմ:

-Չգիտեմ, չորս ամիս է՝ այդ գումարը պահում ենք, դուք առաջին անգա՞մ եք մեր մասնաճյուղում վարկ մարում:
— Այո, միշտ գլխամասում եմ վճարումներ կատարել, և ինձնից այդ գումարը չեն պահել:

-Չգիտեմ, ճիշտն ասած, եթե չեք ուզում վճարել, կարող եմ գործարքը չեղյալ անել:
— Չէ, ի՞նչ չեղյալ, հազիվ եմ հասել ձեզ մոտ՝ տաքսի եմ բռնել, դիմակ եմ առել, ձեռնոց եմ առել, այսքան հերթ եմ կանգնել, որ հիմա էլ տաքսի բռնեմ, նոր դիմակ առնեմ, նոր ձեռնոց առնեմ ու հասնեմ գլխամա՞ս: Կարող ե՞ս հաշվել, թե «տոկոսս» ուր կխփի:

Այ այսպես, սիրելի Նիկոլ Վովայի, ժողովուրդդ տանջվում է կորոնավիրուսի և բանկերի ճիրաններում: Մեծ-մեծ խոսելով չի, ախպեր, կորոնավիրուսն ատբոյ տալով ու կարանտին հայտարարելով չի… Վարկային արձակուրդից էիք խոսում, բայց հենց վարկս մարելու օրը մոտենում է, «Յունիբանկն» ինձ պարտաճանաչ ձևով հիշեցնում է այդ մասին և սպառնում՝ չմուծելու դեպքում գցել «սև ցուցակ»:

Առեք, ախպեր՝ ձեր փողը, տոկոսն էլ վրան, բերել եմ, դեռ մի բան էլ տաքսի եմ բռնել, դիմակ եմ առել, ձեռնոց եմ առել, հերթ եմ կանգնել, որ մտնեմ բանկ: Բավական չէ՞: Չէ, բավական չէ, մի հատ էլ 200 դրամ տուր, որ մեր աղջիկը քո փողը վերցնի:

Ուրիշ բան չասեմ էլի, Նիկոլ Վովայի… Երկիրը դարձրել ես «дурдом»:

Նյութի աղբյուրը Hraparak.am

(Visited 341 times, 1 visits today)