Պետք չի Վանգան լինել՝ կանխատեսելու համար, որ վարորդական բալային համակարգը ծուղակ է վարորդների համար. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վանգան պետք չէր լինել կանխատեսելու համար, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած վարորդական բալային համակարգը ծուղակ է վարորդների համար:

Ես քաղաքացի եմ, ով կողմ է օրինականությանը, ես քաղաքացի եմ, ով կողմ է, որ ղեկին հարբած նստած վարորդը տեղում զրկվի վարորդական իրավունքից: Բայց ես անարդար եմ համարում վարորդին տուգանել և մեկ տարվա մեջ 9 բալ «շալակելու» դեպքում զրկել վարորդական իրավունքից, երբ չունենք ճիշտ կահավորված կայանատեղիներ, երբ անգամ Շումախեր լինելու դեպքում հնավավոր չէ երևանյան եթևեկության դեպքում բալային համակարգով նախատեսված որևէ խախտում չանել: Ուղղակի հնարավոր չէ:

Հիմա ինչ է առաջարկս օրենքի հեղինակ «Իմ քայլի» գործընկերներիս` եկեք վերանայենք այս համակարգը, այն ուղղակի ծուղակ է բոլոր վարորդների համար, ովքեր հաստատապես միտումնավոր օրինախախտում չեն արել: Ընդունեք, որ նման համակարգի ներդրումը այս պահին պարզապես ՍԽԱԼ էր ու վերջ:

Եթե, իհարկե, նպատակն այն չի, որ մի կես տարի հետո Հայաստանի վարորդների մեծ մասը զրկված լինի վարորդական իրավունքից ու այդ կերպ լուծենք հայաստանյան երթևեկության բեռնաթափման լուրջ խնդիրը»:

(Visited 38 times, 1 visits today)