Սպայի այդ հարցին պատասխան չկա…

Երեկ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ֆեյսբուքյան հասարակությանը ամենահուզող, ամենատրվելիք և ամենաանպատասխան հարցը դարձավ «Սպաների բանակարանային ապահովմանը վերաբերյալ» հարցը, որին այդպես էլ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը Արծրուն Հովհաննիսյանը չպատասխանեց։

Այդ հարցին պատասխան չկա։

Այդ հարցի պատասխանը սպաների համար իրենց հասանելիք օջախի հատկացումն է։

Այդ հարցի պատասխանը պետք է տան ՊՆ նախկին բոլոր ղեկավարներն ու ՀՀ բոլոր անօրինական ճանապարհով հարստացած մարդիկ։

Իսկ հիմա բուն թեմայի մասին՝  սպաները «աշխատող» են թե «ծառայող»։

Արծրուն Հովհաննիսյանը մի կարծրացած տեսակետ հայտնեց թե բանակում ընդունված է, որ սպաները աշխատողներ չեն, այլ ծառայողներ։ Այո կան զինվորամոլներ (солдафон), որոնք մինչև այժմ էլ են շարունակում ղեկավարել այս սկզբունքով, առանց ենթակային մարդ լինելը հաշվի առնելը։ 

Մինչև 2013-2014 թվականը զինվորականները ստանում էին դրամական բավարարում (денежное довольствие), այսինքն հարկեր չէին վճարում, ստանում էին այդ գումարը իրենց ընտանիքների հոգսերը հոգալու համար։

Այդ նույն թվականին նախկին իշխանությունը (Պ նախարար՝ Սեյրան Օհայնյան) բարձրացրեց զինվորականների աշխատավարձերը մոտ 25 %-ով։ Այո իհարկե զինվորականները կփաստեն, որ այդ բարձրացմամբ սպայի ընտանիքին հասնող գումարը չի բարձրացել, սակայն փաստափղթային գեղեցիկ սահմանումներով և անկարկնելի լավ ձևակերպումներով (աշխատավարձի գործակիցների անցումով) զինվորականների աշխատավարձը բարձրացավ և նրանք սկսեցին վճարել հարկեր։

Աշխատավարձը բարձրացավ միայն թղթի վրա։

Եվ այսքանից հետո ինչ կապ ունի սպան ծառայող է թե աշխատող, սպան անտուն է ժող ջան անտուն։

Սպան անտուն է, ահա այս հարցը պետք է առաջնային լինի և ոչ թե ինչ երկնագույն երկինք կունենանք 1 կամ 10 տարի հետո։ Կամ տեսեք թե ինչ թույն հիփոտեկ ենք տալիս։

Եվ այժմ այս չարաբաստիկ հիփոթեկային ծրագրի միակ արդարացումն այն է, որ չվաճարելով հիփոտեկի տոկոսային գումարը (այն կվճարվի եկամտահարկից) կստանաս բանակարան։ Բայց եկեք հետ գնանք ժողովուրդ ջան, սպաները մինչ այս փոփոխությունը դա այդպես էլ չեին վճարում։

20 տարի և ավելի տարի ստաժ ունեցող սպաները որոշել են չլռել, քանի որ բնակարանային բաշխման 25 ամյա գործընթացը լիովին ստիպել է մարդկանց չվստահել բաշխման արդարացիությանը։ Սպաները ստեղծել են լուրջ նախաձեռնություն, որը շուտով լսելի կդարձնի ըստ մեզ բանակի ամենաանպաշտպան խավին՝ սպաներին։

— Ի՞նչի անպաշտպան։ Կհացնեք Դուք։

Անպաշտպան, քանի որ բանակում գրեթե ամեն ինչի պատասխանատուն հրամանատարն է՝ սպան, և այսքանից հետո սպաների իրավունքները ոչ մեկ չի պաշտպանում այն աստիճանի, որ բնակարանային ապահովումը հասել է այս աստիճանի զարհուրելի և այս աստիճանի հակապետական վիճակի (էլ չխոսենք առօրյա ծառայողական պարտականությունների մասին)։

Նորից հիշատակենք և դիմենք որոշում կայացնողներին, դու՞ք երբևէ պատկերացրել ե՞ք, առավել ևս մտածել ե՞ք այն սպայական ընտանիքների մասին, որոնք 15-20 և ավելի տարի վարձով են բնակվում։

Դու՞ք երևէ պատկերացրել ե՞ք սպաների երեխաների դեմքերը և թախծոտ աչքերը, որոնք իրենց սենյակն են երազում ունենալ։ Այո երազում, քանի որ հույսը և լույսը գնալով մարում է։

Անհրաժեշտ է նախկին իշանությունների նախաձեռնած հիփոթեկային ծրագիրը դադարացենել միչև վարձով բնակվող թոշակառուների հարցերը չի լուծվել, քանի որ այդ կատեգորիան հիմա առավել անպաշտպան է և անօգնական։

Հայաստանի Հանրապետությունում իրողթյունների փոփխությունը և ժողովրդի կողմից առաջադրված թեկնածույի՝ Նիկոլ Փաշինյանի ընտրությամբ, որպես ՀՀ վարչապետ հույսը նորից արթնացել է։

Ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել, բարձացրեք բարձր աղմուկ լրատվամիջոցներում, ինչը և անելու ենք, ուստի կիսվելը, տարածելը և մեկնաբանություն թողնելը ցանկալի է։

Պայքարելու ենք մինչև վերջ։

Սպաների հոգսերով տառապող ֆեյսբուքյան օգտատեր։

 

(Visited 2 175 times, 1 visits today)