Վարակն ամենուր է, Երևանը կարծես դառնում է մի մեծ օջախ. Արսեն Թորոսյանը հուսադրող ոչինչ չասաց Փաշինյանին. Տեսանյութ

Ամենակարեւոր հարցերից մեկը, որի պատասխանը պետք է ստանանք հետեւյալն . ասենք 10-15 օր առաջ, երբ ունեինք դրական ախտորոշված ինչ-որ թիվ, մենք գիտեինք, որ իրականում վարակակիր քաղաքացիների իրական թիվը առնվազն մի քանի անգամ ավելի է:

Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Տարբեր գնահատականներ էին հնչում՝ 60-100 հազար եւ ավելի: Հիմա կարեւոր է հասկանալ, էս նոր դեպքերը, այս նոր ախտորոշումները ինչքանով են մեր իմացած այս 60-100 հազար թվի շրջանակներում, եւ մյուս կողմից որքանով է այս թիվը մեծանում:

Այսինքն վարակի տարածման առումով ինչ գնահատական ունենք»,-ասաց նա: Ի պատասխան Արսեն Թորոսյանն ասաց. «Եթե նույնիսկ հնարավոր լինի բոլորին նույն օրը հետազոտել, մենք միեւնույն է, բոլորին չենք կարող հայտնաբերել, որովհետեւ վարակված քաղաքացիներ կան, որոնց վարակման դեպքը տեղի է ունեցել այսօր, բայց հնարավոր է վիրուսն իր մոտ հայտնաբերվի 4-5 օրից:

Իհարկե, թեստավորման ծավալների ավելացումը կբերի նոր դեպքերի, որոնց մի մասը հնարավոր է լինեն ասիմպտոմ եւ երբեք էլ չհաստատվեն: Գնահատական թվի մեջ քաղաքացիներ են, որոնք որեւէ սիմպտոմ չունեն:

Այդ թիվը դուս է բերվում զուտ հաշվարկելով տարբեր երկրներում ստացված մահացության իրական ցուցնաիշները: Օրինակ, երբ ստացված թվերից տոկոս ենք հանում եւ ստանում ենք մահացության 1,7 տոկոս, սակայն մենք գիտենք, որ ավելի ծանր տարած երկրներում հաշվարկել են հակամարմինների առկայությունը շատ խոցված բնակավայրերում եւ ստացել են, որ մահաբերությունը տատանվում է 0,3-0,4 տոկոսի սահմաններում:

 

Դրանից ենք մենք ստանում այդ 60 հազարը կամ 100 հազարը Հայաստանում: Հիմա եթե 400 մահերից հաշվարկենք 0,4 տոկոսով, ապա 100 հազար է մոտավորապես ստացվելու: Բայց այդ թիվը երբեւէ եղած դեպքերն են, այսինքն դրանց մի մասը եղել, լավացել են:

Այսինքն դժվար է ասել, որ հենց այս պահին ունենք 100 հազար վարակակիր: Ակտիվ վարարակիրների թիվը շատ դժվար է հաշվել: Բայց ունենք օրինակ հաշվարկված միտում, որ երիտասարդների մոտ հայտնաբերված դեպքերի մոտ տարածվածության տեմպը չի աճում: Իսկ տարեցների մոտ հակառակն է, որքան տարիքը բարձրանում է, այնքան տարածվածության աճի տեմը մեծանում է»,-ասաց Թորոսյանը:

Հայտնագործվել է COVID-19-ի վտանգավոր ...

 

Անցնելով աշխարհրագրական տարածվածությանը, նախարարն ասաց, որ օրինակ Վանաձորում վերջին օրերին տեմպը աճել էր, Երեւանում եթե առաջ տարբեր շրջաններում տարբեր էր, հիմա գնում է կայունացում, այսինքն Երեւանը դոռնում է մեկ մեծ օջախ. «Վերջին շրջանում խոշոր բռնկումներ չկա, բայց վարակն ամենուր է եւ պետք է պաշտպանվենք դրանից»:

Նյութի աղբյուրը Armlife.am

(Visited 33 times, 1 visits today)