Վարչապետը շրջապատված է դավաճան և անգործ մարդկանցով. մանրամասնում է աստղաբանը.

Գալիք 2020 թվականը լինելու է ծայրահեղությունների տարի։

Կլինի և՛ լավը, և՛ վատը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում աստղաբան Լուսյա Հակոբյանը մանրամասնեց՝ ինչ է սպասվում Հայաստանին 2020 թվականին։

Նախևառաջ վերջինս պատասխանեց մեզ ամենից շատ անհանգստացնող հարցին. «Հայաստանում պատերազմ չի լինելու։ Որոշ երկրաշարժեր, որոշ տեղեր փլուզումներ կլինեն, բայց չի լինի այն, ինչ եղավ 1988 թվականին։ Մեր թշնամիների մոտ ևս երկրաշարժներ կլինեն։ Այս հրդեհներն էլ պատահական չեն»,-նշեց Լուսյա Հակոբյանը։

Վերջինիս խոսքով 2020 թվականը բեղուն է լինելու հատկապես այն մարդկանց համար, որոնք շարունակ գիտելիք են ձեռք բերում, նրանց առջև մեծ դռներ կբացվեն։

Աստղաբանը նկատեց, քանի որ լուսնային հանգույցը գտնվում է խեցգետին համաստեղությունում, Հայաստանը 2020 թվականին սերտ կապեր կունենա Հնդկաստանի հետ։ Այն հայերը, որոնք ապրում են դրսում, 2020 թվականին վերադառնալու են, քանի որ այդ երկրներում տնտեսության անկում է սպասվում.

«Այն արդեն սկսվել է։ Հայաստանում էլ, որ ասեմ էկոնոմիկան պետք է ծաղկի՝ ո՛չ, որովհետև սիստեմն այդպես է գնում։ Այստեղ վարչապետի մեղքը չկա։ Սիստեմն այդպես է, որովհետև աշխարհում սկսվել է մաքրման, ապաշխարության ժամանակ»,-նշեց Լուսյա Հակոբյանը։

Անդրադառնալով քաղաքական ոլորտին՝ աստղաբանն ընդգծեց՝ վարչապետը շրջապատված է դավաճան և անգործ մարդկանցով. «Ովքեր նախկին իշխանությունների ժամանակ պաշտոններ են զբաղեցրել, ներկայումս էլ պաշտոններ են զբաղեցնում և մասնավորապես իրավապահ մարմիններում։ Նրանք դատախազներն են, քննիչները, դատավորները։ Դատախազությունում նույնիսկ մի կին աշխատող իր պահվածքով ու գործելաոճով խանգարում է ազնիվ ու պրոֆեսիոնալ աշխատողներին։ Նա, սակայն, 2020-ին ստանալու է իր պատիժը։ Քանի որ ամբողջ աշխարհում սկսվել է հատուցման ժամանակաշրջան և բոլոր մարդիկ անխտիր պատժվելու են։ 2020-ը դավաճանության, կեղծիքի, երկերեսանիության տարի է համարվում։ Երեսիդ նայելու են, ծիծաղեն և խաբեն»,-հավելեց աստղաբանը։

Հարցին՝ արդյոք վարչապետի կողքին կանգնած դավաճաններն էլ են ստանալու իրենց պատիժը, Լուսյա Հակոբյանը նկատեց. «Մեր ժողովուրդը պետք է մնա վարչապետի կողքին։ Նրա կողքին հարկավոր է լինի գրագետ, հայրենասեր, պատմություն իմացող խորհրդական։ Անցյալի մեր սխալները, ամբողջ պատմությունը պետք է իմանա, որ այդ սխալներն այլևս չկրկնվեն։ Կադրերը ճիշտ չեն նշանակված։ Փողը կուրացրել է մարդկանց և հիմա էլ կաշառված են»,-ասաց Լուսյա Հակոբյանը։

(Visited 38 times, 1 visits today)