Ցանկացած գործ սկսելուց առաջ շշնջացեք այս աղոթքը և այն կպսակվի հաջողությամբ

Յուրաքանչյուր մարդ առաջին հերթին ինչ որ գործ սկսելուց առաջ պետք է հավատա սեփական կարողություններին:

Սակայն երբեմն դա բավարար չի լինում: Մեզ պետք է լինում մի հավելյալ ուժ, որը ապավեն դառնա մեզ համար և վստահեցնի, որ ամեն ինչ լավ է լինելու, և մենք հաջողությամբ հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները:

Մարդիկ տարբեր են՝ ոմանք սնահավատ են, ոմանք աստվածավախ, իսկ ոմանք էլ հավատում են միայն իրենց ներքին ձայնին և սեփական կարողություններին:

Ասել, թե ով է ճիշտ միանշանակ սխալ կլինի, քանի որ վստահ ենք, որ նրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները:

Սակայն հավատը զորեղ ուժ է, գերբնական և առաջ տանող: Հավատով լցված մարդո կյանքում ամեն ինչ այլ է, իրականությունը վերերկրային է:

Կուրորեն հավատալ, և ոչինչ չանել մեր ծրագրերի համար, իհարկե, սխալ է, սակայն աղոթել և հույսով սպասել, որ ամեն ինչ կփոխվի դա ավելի իրատեսական է:

Առաջարկում ենք դժվարին պահերին կարդալ այս հզոր աղոթքը: Այն հատուկ նրանց համար է, ովքեր նոր գործ են սկսում, և սպասում են հենց այդ գերբնկանա ուժ զորեղ օգնությանը: Կարդացեք այն, և թող Աստված ի կատար ածի բոլորիս նվիրական իղձերը:

Գործ սկսելուց առաջ

Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր,
եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա ի մեզ: Ամէն:

(Մեր ձեռքի գործերը ուղղորդիր, Ով Տէր,
եւ մեր ձեռքի գործերը յաջողիր.
Ամէն)

(Visited 240 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: