Քամիները նպшստում են Թուրքիայում шնտшռшյին հրդեհների ուժգնшցմшնը․ Իրшվիճшկն шնվերшհսկելի է

Հրշեջ -փրկшրшրներին դեռ չի հաջողվում վերшհսկողություն սшհմանել Թուրքիայի Մարմարիս և Բոդրում հանգստավայրերի шնտառային հրդեհների դեմ, հայտնում է NTV հեռուստաալիքը:

Հրդեհը, որը հրշեջներին հաջողվում է որոշ ժամանակով վերահսկել, ուժգին քամու պատճառով կրկին բռնկվում է: Իրականացվել է տեղի բնակիչների տարհանում:

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլիի խոսքով՝ վերջին օրերին Թուրքիայում մարվել է 129 անտառային հրդեհ, առայժմ հնարավոր չէ վերահսկողության տակ առնել անտառային հրդեհների ինը տարածքներ, այդ թվում Անթալիայի և Մուղլայի հանգստավայրային գոտիներում։

Ըստ հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջայի, կիրակի օրը Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի, իսկ վիրավորների թիվը`864 -ի:

Նյութի աղբյուրը՝ MediaNews

(Visited 53 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: