«Քննшդատողներ, իսկ ո՞վ է ձեզ թույլ տվել այդպիսի բան բարձրաձայնել՝ կարող էին, սակայն չարեցին…». Վազգեն Սարգսյանի զարմուհու կոշտ անդրադարձը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրը նույնպես արձագանքել է համացանցի մեջ լայն տարածում գտած լուսանկարին, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները պղծել են Շուշիում գտնվող սպարապետի արձանը։

Նոնա Սարգսյանը կատարել է հետևյալ գրառումը.

«Քննшդատողներ իսկ ո՞վ է ձեզ թույլ տվել այդպիսի բան բարձրաձայնել՝ կարող էին, սակայն չարեցին։ Դուք ապրում եք մեր տանը, գիտեք, թե ինչ ենք արել կամ ինչը՝ չէ , թե կարծում էք, որ չեն գրում և գոռում, Ապա ոչ մի բան չեն արել կամ անում։ Հերի՛ք է Ֆեյսբուքում ապրեք ու գրեք բաներ, որոնցից ընդհանրապես տեղյակ չեք:

Ու թո՛ղ ոչ ոք Պապից Կաթոլիկ չլինի , և թո՛ղ ոչ ոքի սիրտը մեզնից ավել չցш վի… Դա գրեթե անհնար էր. նախ՝ ոչ մեկ չգիտեր, որ հանձնելու են Շուշին, իսկ հետո արդեն ռուսական զորքերն էին, որոնց միջով նույնիսկ մոծակ չէր կարող անցնել ։ Համաձայն ու պատրաստ էինք անգամ պшյ թեցնելուն, սակայն դա էլ հնարավոր չէր։ Եթե հնարավոր լիներ, ապա հավատացած եղեք, որ Սպարապետի ընտանիքի անդամները իրենց իսկ մեջքներին դրված արձանը դուրս կբերեին։

Փորձեք մի քիչ մարդ լինել, մարդի՛ք, ու գոնե հիմա սովորեք հարգել մյուսներին և անհիմն ավելորդություններով մի լցրեք նրանց արդեն իսկ տшն ջվող սիրտերը և հոգիները»։

Աղբյուր

(Visited 55 times, 1 visits today)