«2016-ի Ապրիլյան պատերազմը մի բան փաստեց, որ թշնամին խաղաղ ճանապարհով չի ցանկանում հարցին լուծում տալ, նշանակում է…» Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ նախարարի պաշտոնից հեռացվեց Սեյրան Օհանյանը, ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետը` գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Այսինքն եթե կային որպես էդպիսին սխալներ, բացթողումներ ու թերացումներ, ապա ոմանք պատասխանատվության ենթարկվեցին։ Սա հիշեցման կարգով:
2016-ի Ապրիլյան պատերազմը մի բան փաստեց, որ թշնամին խաղաղ ճանապարհով չի ցանկանում հարցին լուծում տալ, նշանակում է պետք է պատրաստվեինք պատերազմի։

Բայց ինչպես պարզ դարձավ պաշտպանության նախարարությունը աննպատակ, չհիմնավորված ու կասկածելի գնումներ է արել, ինչպես օրինակ պատերազմի ընթացքում չօգտագործված ՍՈՒ-30-ները, ինչպես նաև պատերազմի համար անհրաժեշտ գնումներ չեն արվել, ինչպես օրինակ, զրահաբաճկոնները, սաղավարտները, տեսադիտարկման սարքերը…

Իսկ Մովսես Հակոբյանն այսօր հատուկ շեշտեց, որ ՍՈՒ-30 կործանիչները մեր երկրում են առանց զինամթերքի, դրանք չեն կրակել
Բնականաբար պատերազմից հետո ինչպես և ես, այնպես էլ հանրությունը սպասում է իրեն հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններին:

Երկրի ռազմական ղեկավարությունը պարտավոր է պատասխանատվություն ստանձնել ոչ միայն կատարվածի, այլ նաև այն բոլոր բացթողումների ու թերացումների համար, որոնք ի հայտ եկան երկրի պաշտպանական համակարգում:

(Visited 35 times, 1 visits today)