Ամենակարող Տեր, պաշտպանիր և օրհնիր իմ տունն ու իմ զավակների ամեն բացվող առավոտը․ մայրական հզոր աղոթք

Յուրաքանչյուր երեխայի համար կյանքում չկա ավելի մեծ պաշտպանություն քան մոր աղոթքն ու օրհնանքը:

Տեր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, խնդրում եմ լսիր ինձ, մեղավորիս, քո ողորմությանն եմ հանձնում զավակիս, փրկիր նրան հանուն Քո անվան: Տեր, ներիր նրա բոլոր մեղ քերը, որը նա կկատարի գիտակցաբար և անգիտակցաբար:

Տեր,նրան դիր ճշմարիտ ուղու վրա, թող նա քայլի քո ընտրած ճանապարհով, փրկիր նրա հոգին և մարմինը: Տեր, օրհնիր նրան տանը, տան մերձակայքում, դաշտում, աշխատավայրում, ճանապարհին, ցանկացած վայրում, որտեղ էլ նա լինի: Թող ամեն տեղ նա գտնվի քո իշխանության տակ: Պաշտպանիր նրան բոլոր թռչող գն դակներից,

նետերից, դա նակից, թ րից, թույ նից, հր դեհից, մա հաբեր հիվանդություններից:Տեր պաշտպանիր նրան բոլոր տեսանելի և անտես թ շնամիներից, բոլոր տեսակի դժ բախտություններից ու անհաջողություններից: Տեր, նրան հեռու պահիր բոլոր հիվ անդություններից, հեռու պահիր վնասակար սովորություններից և հոգեկան ծանր ապրումներից և վշտից:

Տեր, օրհնիր ինձ, մե ղավորիս ու արժանավորիս, օրհնիր իմ տունն ու իմ զավակների ամեն բացվող առավոտը, երեկոներն ու գիշերները, հանուն Քո անվան, քանի որ Քոնն է արքայությունը և հոզորությունը և փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն:

(Visited 30 times, 1 visits today)