Այս պարզ եւ բնшկшն միջոցը կօգնի շատ արшգ шզшտվել երшկների վшրիկпզ լայնացումից

Երակների վարիկոզ լայնացումը բավական տարածված խնդիր է, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

Արյան շրջանառության խանգարման առաջին նշաններից է, որը հետագայում կարող է հանգեցնել ավելի լուրջ խնդիրների: Կայքը ներկայացրել է սխտորից և նարնջից պատրաստվող բնական միջոց, որը կարող է հրաշալի հավելում դառնալ բուժմանը: Դրա պարբերական օգտագործումը թույլ կտա լավացնել արյան շրջանառությունը խնդրահարույց հատվածում, ազատվել ոտքերում ծանրության զգացումից, որը կապված է հեղուկի կուտակման հետ:

Ինչու է սխտորն օգտակար երակների վարիկոզ լայնացման դեպքում: Սխտորը կարևոր սննդարար նյութեր է պարունակում, որոնք կարող են օգտակար լինել մի շարք խնդիրների դեպքում:

Սխտորը միացություններ է պարունակում, որոնք հակաբորբոքային, հակաօքսիդանտ ազդեցություն ունեն, ինչի շնորհիվ նպաստում են սիրտ-անոթային համակարգի առողջությանը:

Սխտորն օգնում է լայնացնել անոթները:
Ակտիվացնում է արյան շրջանառությունը, խոչընդոտում տրոմբների, վարիկոզի և այլ խնդիրների առաջացմանը, որոնք կապված են բորբոքային պրոցեսների հետ:
Սխտորը կարող է օգնել թեթևացնել ոտքերում ծանրության զգացումը, թմրածությունը, որոնք հաճախ են ուղեկցում արյան շրջանառության խանգարմանը:
Ինչու է նարինջն օգտակար երակների վարիկոզ լայնացման դեպքում:

Նարնջի համադրությունը սխտորի հետ օգնում է վերականգնել արյան շրջանառությունը:
Այս ցիտրուսային միրգն օգնում է ազատվել ոտքերում ծանրության զգացումից, հանգստացնել ցավը, ազատվել թմրածությունից. նշաններ, որոնք ուղեկցում են երակների վարիկոզ լայնացմանը:
Նարինջն օգնում է պայքարել նաև հեղուկի կուտակման դեմ:

Բաղադրիչներ

3 նարինջ

5 պճեղ սխտոր

2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ՝ 32 գրամ:

Ինչպես պատրաստել

Նարնջի հյութը քամեք, լցրեք ապակե տարայի մեջ:

Սխտորը մաքրեք, մանրացրեք, ստացեք պաստա: Ավելացրեք նարնջի հյութը:

Ձիթապտղի յուղն ավելացնելուց հետո փայտե գդալով խառնեք բոլոր բաղադրիչները:

Տարան փակեք, թողեք թրմվի 10-12 ժամ:

Ինչպես օգտագործել

Պատրաստված միջոցը քսեք մաշկի այն հատվածներին, որտեղ երակները լայնացել են:

Մերսեք 5-8 րոպե, որպեսզի սննդարար միկրոէլեմենտները ներծծվեն մաշկի մեջ:

Պոլիէթիլենով փաթաթեք այդ հատվածը:

40 րոպե անց լվացեք:

Կրկնեք շաբաթվա ընթացքում 3 անգամ՝ քնելուց առաջ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

(Visited 16 times, 1 visits today)