Աստղագուշակ մայիսի 4-ի համար

Աստղագուշակ՝ մայիսի 4-ի համար

**Խոյ**. Նոր գործերի ձեռնարկելը ծայրահեղ ցանկալի չէ: Հնարավոր է, որ չհասցնեք նոր ձեռնարկները հասցնեք ավարտին եւ գերհոգնածություն եւ ուժերի ջլատում զգաք: Եթե վստահ չեք, որ բավարար ուժ եւ եռանդ կունենաք, կարող եք նոր նախագծերի մեկնարկը հետաձգել եւ զբաղվել միայն առաջնահերթ հարցերով:

**Ցուլ**. Որեւէ տհաճ անակնկալներ այսօր չեն սպասվում ձեզ: Դուք կարող եք զբաղվել ընթացիկ փոքր խնդիրներով, կարգավորել առօրեական գործերը: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, որոնք կարող են աճել բուռն սիրավեպի:

**Երկվորյակ**. Այսօր կարող եք սկսել այն գործերով զբաղվել, որոնք վերջին շրջանում անընդհատ հետաձգել եք: Եթե օգնության կարիք ունենաք, կարող եք դիմել ավագ գործընկերների օգնությանն ու ապավինել հարազատների բարոյական աջակցությանը: Դուք հաստատ այդ կերպ վերվելով միայն գոհ կմնաք: Անձնական կյանքում օրը բավական խնդրահարույց է:

**Խեցգետին**. Չափազանց բացախոս եւ անկեղծ մի գտնվեք այսօր: Այն ինչ այսօր կարող է խոսեք անզգուշորեն, ամենամոտ ապագայում դուրս կգա ձեր դեմ: Ապրեք այսօրվա օրով եւ մի հրաժարվեք փոքրիկ ուրախություններ պատճառել ինքներդ ձեզ: Ռիսկային ֆինանսական գործարքներից խուսափեք:

**Առյուծ**. Նոր գործեր մի ձեռնարկեք, եւ ավարտին հասցրեք արդեն սկսած գործերը: Եթե զգում եք, որ ձեր ձեռնարկած գործերը արդյունք չեն տալիս, ապա լավ է կեսից կանգ առնել: Խուսափեք ֆինանսական խոշոր ծախսերից: Պարտք մի վերցրեք եւ ոչ թել հայտ ներկայացրեք վարկ ստանալու համար: Ուշադիր եղեք սեփական առողջության նկատմամբ:

**Կույս**. Ժամանակ մի կորցրեք եւ զբաղվեք այն բոլոր հարցերի լուծմամբ, որոնք ձեզ կթվան ավելի բարդ: Անհրաժեշտության դեմքում կարող եք դիմել փորձառու ընկերներին՝ օգնության խնդրանքով: Գործերին մոտեցեք նոր հայեցակետից եւ ավելի ստեղծարար մոտեցում կիրառեք: Հարմար ժամանակ է ընկերների հետ շփվելու համար:

**Կշեռք**. Այսօր շատ ժամանակ կանցկացնեք հարազատների եւ ընտանիքի անդամների շրջապատում: Հնարավոր է հյուր գան բարեկամներն ու ընկերները: Օրը կանցնի բավականին հանգիստ ու թեթեւ, սակայն լավ կլինի, եթե ծախսերից առաջ լավ վերլուծեք ունեցած ֆինանսական հնարավորությունները: Ավելորդ ծախսերը կրճատելը լավ որոշում կլիներ ձեզ համար:

**Կարիճ**. Հաջողությունն այսօր երաշխավորված է ձեզ համար: Կարող եք մասնակցել բուժ-կազդուրիչ պրոցեդուրաների: Երեկոյան էլ կարող եք այցելել երաժշտական թերապիաների սեանսների կամ մշակութային միջոցառումների: Անձնական եւ մասնագիտական կյանքում որեւէ լուրջ փոփոխություն չի սպասվում:

**Աղեղնավոր**. Այս փուլում հեռու մնացեք նոր ծանոթություններից: Հատկապես դա վերաբերում է վիրտուալ շփումներին: Բանն այն է, որ ավելորդ դյուրահավատությունը թույլ չի տալ իրականությունը սթափ գնահատել: Մնացյալ հարցերում ամեն բան կարգին է:

**Այծեղջյուր**. Որեւէ մեկին օգնության դիմելն ավելորդ է: Այսօր շռայլված խոստումներին վերաբերվեք շատ կասկածամտորեն: Այսօր ձեզ շատ բան կխոստանան, սակայն դրանք ընդամենը օդում կրակված դատարկ փամփուշտներ են: Ազատ ժամանակ կարող եք պարզապես հանգստացնել նյարդերը, օրինակ՝ նկարչությամբ զբաղվելով:

**Ջրհոս**. Այսօր հանգամանքները կարող են դասավորվել այնպես որ նույնիսկ շատ մեծ արագագործությամբ աշխատելու դեպքում գործերի մի մասը չեք հասցնի կատարել: Օրը հաջող է նրանց համար, որոնք որոշել են իրենց կենսաձեւը փոխել: Երեկոյան կարող եք դուրս գալ փոքր գնումների:

**Ձկներ**. Դժվարությունները, որոնք կառաջանան անձնական ճակատում, կանդրադառնան նաեւ մասնագիտական գործունեության ոլորտի վրա: Թեթեւ սիրախաղերը կարող են բացահայտվել եւ ընկնեք տհաճ վիճակի մեջ՝ սիրելիի մոտ: Օրվա վերջում հատկապես զգույշ եղեք երթեւեկելիս:

(Visited 86 times, 1 visits today)