Արդարությունը հիվանդանում, բայց չի մեռնում…8 տարվա պայքարի արդյունքում մարդասպանը դատապարտվեց. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է 2011–ի ապրիլի 24–ին Թուրքիայի զորամասերից մեկում ծառայակցի կողմից սպանված հայ զինվորի գործով դատավճռին։

Կարո Փայլանը գրել է.  «Հայոց ցեղասպանության 96–րդ տարելիցին Սեւակը սպանվեց ազգայնականության հողի վրա։ Արդարության համար 8 տարվա պայքարի արդյունքում մարդասպանն այսօր  դատապարտվեց 16 տարի 8 ամիս ազատազրկման։  Սեւակին սպանողը պատիժ ստացավ, բայց Սեւակին սպանության դրդող մթնոլորտը շարունակվում է»։

Նշենք, որ , քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել ամբաստանյալ Քվանչ Աղաօղլուին դատապարտել 16 տարի 8 ամիս ազատազրկման։

Հենց դատարանում Քվանչ Աղաօղլուն կալանավորվել է։

Ավելի վաղ, ռազմական դատարանը Քվանչ Աղաօղլուին դատապարտել էր ընդամենը 4 տարի ազատազրկման եւ ազատ արձակել դահլիչից։

Սեւակի ծնողների բողոքներից հետո գործը տեղափոխվել է քաղաքացիական դատարան եւ նոր քննություն սկսվել։

 

(Visited 26 times, 1 visits today)