Բիսկվիտ шռшնց ձվի․ Շшտ փшփուկ ու հшմեղ է ստացվում

Տնшկшն բիսկվիտի այս բաղադրատոմսը, որով արդեն 40 տարի պատրաստում եմ, ոչ մի шնգամ ինձ հուսախաբ չի արել:

Ցանկացած պահի, երբ ընտանիքս ցшնկшնում է արագ պատրшստվող խմորեղեն համտեսել, ես ձեռքս եմ առնում պահանջվող հասարակ բաղադրիչները և պատրաստում բազմաթիվ անգամներ փորձված այս պարզ, համեղ և փքուն խմորեղենը:

Բաղադրիչներ

Կեֆիր — 1 բաժակ

Շաքարավազ — 1 բաժակ

Արևածաղկի ձեթ — 2 ճ/գ

Սոդա — 1 թ/գ (քացախի հետ բացած)

Ալյուր (խմորը պետք է լինի ալադիի խմորի պես թույլ)

Ցանկության դեպքում կարող եք ավելացնել ընկույզ, չամիչ և այլն:

Պատրաստումը

Մեծ ամանի մեջ լցնում ենք կեֆիրը, շաքարավազը, արևածաղկի ձեթը, սոդան՝ քացախով բացած, ալյուրը և հարում ենք էլեկտրական կամ ձեռքի հարիչով այնքան, որ ստացվի թթվասերի թանձրության խմոր: Լցնում ենք այն ձևամանի մեջ և թխում: Սառեցնում ենք աստիճանաբար: Միանգամից չի կարելի հանել ջեռոցից:

Հանելուց հետո կարող ենք մատուցել հենց այդպես կամ մեջտեղից կիսել և շերտերի արանքում տանը եղած որևէ մուրաբայի հյութ քսել: Պարզապես անմահական, բերանում հալչող խմորեղենը դուր կգա բոլորին:

Այս բաղադրատոմսով կարող եք նաև կրեմով տորթեր պատրաստել:

Բարի ախորժակ:

Նյութի աղբյուրը՝ Positiv

Չմոռանաք կիսվել բաղադրատոմսով

(Visited 23 times, 1 visits today)