ԳԱՅԼԸ, ԱՂՎԵՍԸ ԵՎ ՋՈՐԻՆ…

 

Գայլը, աղվեսը և ջորին եղբայր եղան և գնացին. երբ սովեցին, և որսի չհանդիպեցին, ասացին.
– Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է:

Ռուսական ժողովրդական պատմություն: Կատուն ու աղվեսը: «Կատուն ու աղվեսը»: Ռուսական ժողովրդական հեքիաթ Աղվեսի և կատվի իվանովիչի հեքիաթը կարճ
Այսպես ասացին գայլը և աղվեսը, որովհետև կամենում էին ջորուն ուտել։ Եվ գայլին հարցրին, թե ո՞ր տարվա գայլն ես, և նա ասաց, թե.
– Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ։

Եվ աղվեսն առաջ եկավ և ասաց.
– 0՜, դու տասը ազգով ինձանից փոքր ես, և ես այն աղվեսն եմ, որին աստված ստեղծեց։
Եվ ջորին եկավ և ասաց.
– Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա. եկեք, կարդացեք, տեսեք քանի տարեկան եմ։

Lisa Sheep եւ Wolf Tale գրական վերլուծություն: Հեքիաթը, ինչպես աղվեսը, պատժվել է ոչխարի գայլի հետ: Ռուսական ժողովրդաբան: Ուսուցման առաջադրանք

Եվ ոտքը բարձրացրեց։
Աղվեսն ասաց գայլին.

– Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա։ Եվ գայլը հավատաց և գնաց կարդալու։ Եվ ջորին ասաց.
– Առաջ արի՛, որովհետև գիրս մանր է։
Եվ նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին և ջախջախեց, և գայլը գնաց կաղկանձելով։ Եվ աղվեսն ասաց գայլին.

– Արի մի տող էլ կա, այն էլ կարդա։

Կատուն և աղվեսը կարճ են: Կատուն և աղվեսը - ռուսական ժողովրդական հեքիաթ: Ռուսական ժողովրդական հեքիաթ «Կատուն և աղվեսը»

Գայլն ասաց.
– Ես ի՞նչ գիտեի գիրը. մենք ազգե ազգ մսագործ ենք և մսագործի որդի:

(Visited 8 times, 1 visits today)