Գնաս բարով.Վերջին հրաժեշտը արտիստին.Գևոյին հանձնեցին հողին

Դե ինչ, ահա և եկավ այն օրը, երբ մենք վերջին հրաժեշտը տվեցինք ժողովրդի ծոցից դուրս ելած ևս մեկ անձին․․․

 

Գևոն տաղանդավոր էր ամեն ինչում։ Նա փայլում էր ոչ միայն հումորի ասպարեզում, այլև շատ ու շատ բնագավառներում․․․
Մտերիմների խոսքով, եթե նա բեմում դերասան էր, ապա կյանքում իսկական արտիստ էր․․․

Որտեղ էլ որ հայտնվեր, վարկյենապես խինդ և ուրախություն էր սփռում չորս կողմը․․․
Դժբախտաբար երկու օր առաջ երկնային կյանքը լքեց սիրված դերասան Գևորգ Դոդոզյանը․․․

 

Նա տարիներ շարունակ, հատկապես մութ ու ցուրտ ժամանակաշրջանում եղել է մեր ջերմության աղբյուրը․․․
Գևոն, թեպետ, չուներ ձևական կոչումներ, սակայն նրան էր պատկանում ամենամեծ կոչումը՝ ժողովրդի անկեղծ սերը․․․

Լինում են արտիստներ, որոնց հնարավոր չէ փոխարինել։ Գևոն նրանցից մեկն էր՝ իր հետաքրքիր կոլորիտով հանդերձ․․․
Այսօր՝ հունիսի 28-ին, վերջին հրաժեշտը տվեցինք մեր Գևոյին, մեր ուրախությանն ու ջերմությանը․․․

 

Գեվո/Gevo/Гево-21 - YouTube

Ննջես խաղաղությամբ, սիրելի Գևորգ։ Իմացի, որ Դու մշտպես կհիշվես Քո ժողովրդի սրտում․․․ Գնաս բարով․․․
Աղբյուր

(Visited 30 times, 1 visits today)