«Դիմում եմ Ձեզ և՛ որպես ուսուցիչ, և՛ որպես ծնող։ Կրթական ոլորտը կործանվում է». Դասվարի դիպուկ և արդիական գրառումը

Վանաձորի թիվ 28 դպրոցի դասվար Լիլի Անտոնյանը գրել է. Հարգելի ԿԳՄՍ նախարարություն

Դիմում եմ Ձեզ և՛ որպես ուսուցիչ, և՛ որպես ծնող։ Կրթական ոլորտը կործանվում է։ Ընդունեք դա փաստ և հավատացեք, որ դա ասում են բոլորը, թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները։ Ստեղծված իրավիճակում տուժում են մեր աշակերտները՝ վնասելով առողջությունը՝ տեսողությունը, ողնաշարի կորացումը… Հեռավար կրթությունը չի ապահովում գիտելիքի ստացումը։

Արդյունքում ստացվում է, որ մենք՝ ուսուցիչներս կրթում ենք ռոբոտացված աշակերտների, իսկ դաստիարակությունը մղվում է երկրորդական պլան։ Դաստիարակչական աշխատանքներ պետք է կատարվեն միայն շփման արդյունքում։ Հեռավար կրթության արդյունքում ոտնահարվում են երկու կողմի՝ և՛ ուսուցչի, և՛ աշակերտի՝ սովորեցնելու և՛ սովորելու իրավունքները։

Մեր երկիրը հարուստ երկիր չի, չունի բոլոր համապատասխան ռեսուրսները հեռավար կրթություն իրականացնելու համար, կամ եթե ունենա էլ,արդյոք, բոլո՞րն են կարողանում տիրապետել մեզ մատուցվող բոլոր զարմանազան հարթակներին։ Զգույշ խոսեք կրթական ոլորտից։ Այն շատ նուրբ ու զգայուն ոլորտ է։ Խնդրում եմ գտնել հնարավոր բոլոր լուծումները, որպեսզի ապագայում չզղջանք։

 

Աղբյուր

(Visited 154 times, 1 visits today)