Երեկոյան աղոթք. Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, դու, որ առատորեն քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին:

Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտցածից էլ ավելի:

Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիւը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:

Ամեն:

(Visited 30 times, 1 visits today)