Էմանուել Մակրոնը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեռնային Ղարաբաղյան իրադրությունը քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը։ Հեռախոսազրույցների ընթացքում Մակրոնը հայտարարել է, որ ունի ցանկություն քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու համար Ղարաբաղի կրոնական եւ մշակութային ժառանգությունը։

Մակրոնը ներկայացրել է նաեւ Ֆրանսիայի առաջնահերթությունները՝ նոյեմբերի իննի կրակի դադարեցումից հետո։ Կրակի դադարեցումը թույլ է տալիս ապահովել բարեխիղճ բանակցությունների վերսկսում եւ տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձ իրենց օջախներ, ովքեր վերջին շաբաթներին հեռացել էին ռեգիոնից։

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am

(Visited 87 times, 1 visits today)