Թուրքիան իրականացնելու է կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա

Թուրքիայի իշխանությունները թույլատրել են կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա:

Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մեր պատվաստանյութերից երկուսը հաջողությամբ փորձարկվել են կենդանիների վրա, դրանցից մեկը կփորձարկվի մարդկանց վրա», – ասել է նա:

Թուրքիան, Միացյալ Նահանգների և Չինաստանի հետ, երեք երկրներից մեկն է, որը մշակում է սեփական պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ, հիշեցրել է Էրդողանը:

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

Նյութի աղբյուրը՝ MediaNews

(Visited 28 times, 1 visits today)