Ի՞նչու են մարդիկ քնած ժամանակ մղձավանջներ տեսնում: Մեկնաբանում են գիտնականները

Ժնևի համալսարանի նյարդաֆիզիոլոգները պարզաբանել են, թե ինչու են մարդիկ երբեմն

մղձավանջներ տեսնում: Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ մասնագետները հայտնել են, որ սարսափ երազները թույլ են տալիս նյարդային համակարգին «մարզել» հավանական վարքագծի սցենարներն իրական վտանգի դեպքում: Հաղորդվում է, որ բժիշկները գիտափորձ են

կատարել, որի ընթացքում 18 կամավորների են հետազոտել: Արդյունքում պարզվել է, որ գիշերային մղձավանջերով պայմանավորված վախի զգացումը ֆիքսվում է գլխուղեղի

այն հատվածներում, որոնք պատասխանատու են գիտակցության և հասարակական վարքագծի համար:Ուղեղի հենց այդ հատվածներում է ձևավորվում սպառնալիքին դիմադրելու ռեակցիան արթուն ժամանակ:

(Visited 20 times, 1 visits today)