«Իսկ ո՞ւր են գնալու մինչև վերջ, թող մինչև վերջ գնան…». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավորների հայտարարություններին, թե պատրաստվում են մեծ հանրահավաք կազմակերպել, որ պատրաստ են գնալ մինչև, ասաց.

«Իսկ ո՞ւր են գնալու մինչև վերջ, թող մինչև վերջ գնան: Ես կարող եմ ասել, որ միայն ուրախ կլինեմ, որ իրենք մինչև վերջ գնան, մենք էլ կտեսնենք, թե քաղաքական դաշտում ինչ կատարվեց: Վստահ եմ՝ նաև քաղաքական դաշտի բյուրեղացում տեղի կունենա:

Իսկ մինչև վերջ չգնալու այլընտրանք այսօր որևէ մեկը քաղաքական դաշտում չունի, որովհետև այսօրվա իշխանությունը սակարկումների չի գնում, չի գնալու:

Ուստի այդ շահարկումը, թե «մենք մինչև վերջ ենք գնալու, մեզ կանգնեցնել չի լինի», իրենց ոչ մեկը չի էլ ուզում կանգնեցնել, թող մինչև վերջ էլ գնան»,- ասաց նա:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում`

Նյութի աղբյուրը՝ MediaNews

(Visited 53 times, 1 visits today)