Լավ լուր. Առողջապահության նախարարար Արսեն Թորոսյանը լավ լուրեր է հայտնում․

ՀՀ առողջապահության նախարարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է,

որ այսօր կորոնավիրուսից լավացած 2-րդ քաղաքացին է դուրս գրվել հիվանդանոցից:
«Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է:

Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել:
Առողջություն եմ ցանկանում մնացած բոլոր պացիենտներին և շնորհակալություն հայտնում մեր համաճարակաբաններին և վարակաբաններին իրենց աշխատանքի համար:

Մնացած մեր քաղաքացիներին կոչ եմ անում պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները,

ինչպես նաև արտակարգ դրության կանոնները»,-ասված է նախարարի գրառման մեջ:

(Visited 9 720 times, 3 visits today)