Լուսինը, որը դուք կընտրեք, կպատմի ձեր մտքերի և երազանքների մասին

Փորձելով հաղթահարել կյանքի փորձությունները՝ մենք հաճախ մոռանում ենք այն մասին, թե իրականում ինչ ենք ուզում կյանքից։

Երկնային այս մարմինը շատ ավելի կախարդական է, քան մեզ թվում է։

Լուսինը գերում է իր գեղեցկությամբ և միևնույն ժամանակ մեծ ազդեցություն է գործում մեզ վրա։

Լուսնի պատկերներով այս թեստը, որ ներկայացնում է Positive-ը, շատ բան կարող է պատմել այն մասին, թե ով եք դուք իրականում և ինչ եք ուզում ձեր կյանքից։

Ընտրեք պատկերը և կարդացեք պատասխանը։

1. Նուրբ Լուսին

Եթե դուք ընտրել եք այս Լուսինը, ապա այն մարդկանց թվին եք պատկանում, որոնք շրջապատին ձգում են իրենց բարությամբ և անշահախնդրությամբ։ Ձեզ թվում է, թե այդ գծերը ձեզ թուլացնում են և դուք չեք կարողանում «ոչ» ասել մարդկանց, սակայն դուք սխալվում եք։ Դուք կարող եք դա չգիտակցել, բայց ձեր փափուկ կերպարի հետևում պողպատե կամք և ուժեղ անհատ է թաքնված, որը կարող է ցանկացած փոթորկի դիմակայել։ Ձեր իրական էությունը ցանկանում է դուրս գալ և իր լույսով լուսավորել ողջ աշխարհը, պարզապես դեռ դա նրան չի հաջողվել։ Հավատացեք ձեր ուզերին, արեք այնպես, ինչպես ճիշտ եք գտնում և կգա այն օրը, երբ ոչինչ ձեզ չի կարողանա կանգնեցնել։

2. Հավատարիմ Լուսին

Եթե դուք ընտրել եք այս Լուսինը, ապա այն մարդկանց թվին եք պատկանում, որոնց վրա կարելի է հույս դնել։ Երբ ձեր մտերիմները խնդիրներ են ունենում, նրանց օգնելու համար դուք պատրաստ եք լինում ամեն բանի։ Երբեմն դուք մտածում եք, թե արդյոք դա թուլություն չէ, երբ ձեր ժամանակը ցանկանում եք նաև ձեզ վրա ծախսել։ Դուք պետք է հասկանաք, որ ռոբոտ չեք և չեք կարող օրնիբուն աշխատել՝ առանց քնի ու հանգստի, որ դուք պետք է նաև ձեզ վրա ծախսեք ձեր ժամանակը, քանի որ դուք ուրիշներից ոչ մի բանով պակաս չեք։ Ձեր հոգու մի մասնիկը դեռևս ցանկանում է թողնել ամեն բան և երազանքների հետևից գնալ։ Հերթական անգամ, երբ վառ Լուսին տեսնեք, թույլ տվեցք որ այն տանի ձեզ իր հետևից և այդ ճանապարհի վերջում գտեք ինքներդ ձեզ։

3. Ուժեղ Լուսին

Դուք այն մարդկանցից եք, որոնք գիտեն, թե ինչ են ուզում և պատրաստ են ամեն ինչի դրան հասնելու համար։ Դուք առանձնապես հույս չեք դնում ուրիշների վրա, իսկ մարդիկ ձեզ առաջնորդ են համարում և հետևում են ձեր ճանապարհին։ Հենց դա էլ ձեզ վախեցնում է․ դուք վախենում եք չարդարացնել շրջապատի սպասումները։ Սակայն դուք չպետք է մտածեք, թե ինչ սպասելիքներ ունեն ձեզանից ուրիշները։ Միակ մարդը, ում դուք պարտական եք, դուք ինքներդ եք։ Այնպես որ, եղեք այնպիսին, ինչպիսին կաք, մի փոխվեք միայն նրա համար, թե դա ինչ-որ մեկին պետք է։

4. Սիրող Լուսին

Դուք պատրաստ եք անմնացորդ կերպով տալ ձեր ողջ սերը նրանց, ովքեր ձեզ համար կարևոր են։ Սակայն դուք վճռական չեք, որպեսզի նույնը խնդրեք նրանցից։ Դուք վախենում եք, որ չեք ստանա նույն սերը և հաճախ այդ վախը կտրում է ձեր թևերը։ Հենց այդ պատճառով էլ դուք շարունակում եք սիրել նրանց, ովքեր դրան արժանի չեն։ Դուք պետք է գիտակցեք, որ դուք պարտավոր չեք դա անել, քանի որ նրանք, ովքեր ձեզ իրոք սիրում են, անում են դա ուրախությամբ, այլ ոչ թե՝ որովհետև ձեր առջև պարտավորություն են զգում։ Եվ մի կարծեք, թե դու թույլ եք․ սեր տալու համար էլ մեծ կամք ու ուժ է անհրաժեշտ։ Այնպես որ մի վախեցեք իրական զգացմունքներից․ չէ որ իրական սերը հենց այն է, ինչը ձեզ միավորում է այլ մարդկանց հետ։

5. Շարժվող Լուսին

Եթե ուք ընտրել եք այս Լուսինը, ապա այն մարդկանցից եք, որոնք միշտ, ցանկացած իրավիճակում գտնում են դեպի արկածներ տանող ճանապարհը։ Դուք միշտ պատրաստ եք ռիսկի դիմել և այնքան անվախ եք, որ դա հիացնում է շրջապատին։ Սակայն ձեզ անհանգստացնում է այն միտքը, որ շրջապատը կարող է ձեզ որպես անհոգ և անպատասխանատու մեկն է ընդունում, որը չի կարող կանգ առնել և լրջանալ։ Դուք վախենում եք, որ նրանք, ում դուք իրոք սիրում եք, վաղ թե ուշ կհեռանան ձեզ անլուրջ մարդ համարելով։ Սակայն ձեզ իրոք ճանաչողները գիտեն, որ իրականում, երբ խոսքը հավատարմության և պատասխանատվությանն է վերաբերվում, դուք ամենահուսալի մարդը կարող եք լինել։ Ձեզ չսիրելն անհնար է, անգամ ճակատագիրն է սիրահարված ձեզ։ Այնպես որ, շարունակեք նույն ոգով։

6. Ազնիվ Լուսին

Դուք այն մարդկանցից եք, որոնք միշտ ճիշտն են խոսում։ Դուք այնքան անկեղծ եք, որ երբեմն դա ձեզ էլ է վախեցնում, որ դրա պատճառով կարող եք միայնակ մնալ։ Սակայն դուք չեք գիտակցում, որ հենց ձեր ազնվությունն է գրավում մարդկանց։ Մի վախեցեք և մի փորձեք փոխվել, շարունակեք մնալ նույնքան ազնիվ ոչ միայն շրջապատի, այլև ինքներդ ձեզ հետ։

Նյութի աղբյուրը՝ Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

(Visited 152 times, 1 visits today)