Լևոն Արոնյանի և ընկերուհու նոր լուսանկարները

MediaNews-ը գրում է.Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը, սոցցանցերի իր էջերում նոր լուսանկարներ է հրապարակել Լևոն Արոնյանի հետ։ Հիշեցնենք, որ զույգն այժմ գտնվում է Գերմանիայում։

Լևոն Արոնյանի կինը Ավստրալիան ներկայացնող կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին էր։ Նրանց 2006-ին՝ աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ, ծանոթացրել էր Արոնյանի ավստրալացի ընկերը, որը Արիանայի առաջին ուսուցիչն է եղել։

Նա ծանոթացրել էր՝ կարծելով, որ Լևոնն ու Արիանան մտածելակերպով շատ նման են իրար: 2006-ին Թուրինում համաշխարհային օլիմպիադայի օրերին տեղի ունեցավ հետևյալ միջադեպը. անգլիացի գրոսմայստեր Դեննի Գորմելլին բռունցքներով հարձակվել էր Լևոն Արոնյանի վրա, երբ նա և Արիանան պարում էին պարասրահում։ Պատճառը, ամենայն հավանականությամբ, խանդն էր:

2015 թվականի փետրվարի 18-ին Լևոնն ու Արիանան նշանվեցին[64]: Արոնյանի և Կաոիլիի հարսանիքը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 30-ին[65]։2020 թվականի մարտի 15-ին` ժամը 00:02-ին, Արիանա Կաոիլին իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել է բետոնե հենասյանը:

Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Մահացել է 2020 թվականի մարտի 30-ին։

Նյութի աղբյուրը՝ MediaNews

(Visited 63 times, 1 visits today)