Խոշոր և ողբերգական ավտովթար Ռուսաստանի Դաշնությունում. Կան զոհեր և վիրավորներ

ՌԴ Տամբով տանող ավտոճանապարհին ուղևորատար ավտոբուսներ են բախվել:

Այս մասին հայտնում է RT-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսներից մեկը ուղևորվում էր Մոսկվայից Վոլգոգրադ, մյուսը՝ Մոսկվայից Սարատով:
Ավտոբուսների վարորդները, խուսափելով բախումից, կորցրել են ղեկի կառավարումը, ինչից հետո ավտոբուսներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ըստ նախնական վարկածի՝ ավտովթարի պատճառը եղել է եղանակային անբարենպաստ պայմաններն ու ուժգին քամին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տարվում է հետաքննություն:

(Visited 3 140 times, 8 visits today)