«Կամ մենք գնում ենք համատարած արգելափակումների, կամ համագործակցում ենք իրար հետ»․ Փաշինյան (Տեսանյութ)

Factor.am-ը գրում է. «Այսօր կեսօրին ես պարետատան նիստ եմ հրավիրել և հանձնարարել, որ պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ»,- այսօր պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետը։

«Հարկադրանքի ենթարկվող մեր քաղաքացիները պետք է նախապես մտածեն այդ իրավիճակի մասին: Եթե մեկը սննդամթերքի վաճառք է կազմակերպում, նախապես պետք է մտածի, որ այդ վաճառքը պետք է կազմակերպի պարետատան կանոններով:

Մենք այսօր կանգնած ենք հետևյալ հանգրվանին.

կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների՝ զուգորդելով պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական ու սոցիալական ցնցումների, կամ մենք միասին համագործակցված իրար հետ հսկողության տակ ենք առնում իրավիճակը և արձանագրում ենք արդյունքներ»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

Նյութի աղբյուրը՝ Factor.am

(Visited 17 times, 1 visits today)