Կենդանակերպի այս նշաններին 2020 թվականին լուրջ ֆինանսական անհաջողություններ են սպասվում

Ջրհոսներ

Ստեղծագործ բնույթի կամակորությունների  և հստակ պլանավորման բացակայության պատճառով Ջրհոսները շահավետ նախագիծ բաց կթողնեն։ Նրանք պետք է ավելի ուշադիր և զգույշ լինեն իրենց կոլեգաների հետ։ Պետք չէ դատարկ խոսակցություններ վարել աշխատավայրում։ Ֆինանսական կորուստներ չունենալու համար պետք է հիշել հետևյալ օրենքը․ «Քիչ խոսքեր, շատ գործեր»։ Հակառակ դեպքում ջուրը կտանի ֆինանսները։

Կույսեր

Կենդանակերպի նշանների մեջ ամենախնայողը համարվում են Հողի տարերքի ներկայացուցիչները։ Սակայն գումար հավաքելու ունակությունը չար կատակ կխաղա նրանց գլխին։ Նրանց տնտեսումը կվերափոխվի ժլատության։ Գումար կորցնելու վտանգի պատճառով նրանք չեն համարձակվի գումար ներդնել և նոր գործ սկսել, չնայած որ աստղերը նրանց հաջողություն են խոստանում։

Երկվորյակներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են գումար վաստակել և սիրում են ծախսել։ Երկվորյակների առատաձեռնությունը  սահմաններ չի ճանաչում։ Անիմաստ ծախսերը և ֆինանսական խաբեությունները շատ արագ կդատարկեն դրամապանակը։ Նյութական կորուստներից խուսափել կօգնի միայն մանրակրկիտ պլանավորումը։

(Visited 25 times, 1 visits today)