«Մեր 3-րդ բալիկը լույս աշխարհ եկավ» Անդրանիկ Հարությունյանը 3-րդ անգամ է հայրիկ դարձել

Սիրված դերասան Անդրանիկ Հարությունյանը կրկին հայր է դարձել: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից, որտեղ դերասանը գրառում է կատարել.

«Մեր 3-րդ բալիկը լույս աշխարհ եկավ»

Հիշեցնենք, որ սիրված դերասանը ծնվել է 1982թ. մարտի 8-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի պետական Կամերային թատրոնին կից ստուդիան և սկսել աշխատել` որպես դերասան: Աշխատել է Հայկական Երկրորդ և «Յան TV» հեռուստաընկերություններում, որտեղ նկարահանվել է «Շոու 1-02», «Պահմտոցի» և այլ հաղորդումներում: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում: Նկարահանվել է «Իմ մեծ հայկական հարսանիքը» (2004թ.), «Ալա Բալա Նիցա» (2011թ.) և այլ ֆիլմերում, «Կարգին հաղորդում» (2004-09թթ), «Կարգին սերիալ» (2010-13թթ), «No comment» (2013թ.) և այլ հումորային նախագծերում: Խաղացել է «Կաբառե», «Սասունցի Դավիդ Կոպերֆիլդ», «Լինսի շոու-ծրագիր», «Միսս Հայաստան, դժոխքային կոմեդիա», «Ներոն», «Արմմագեդոն», «Նազար, Նազար, մինչև վերջ» և այլ ներկայացումներում: 2011թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «32 ատամ» հումորային նախագծում` որպես դերասան: 2011թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է շնորհակալագրով:

(Visited 22 times, 1 visits today)