Գրեթե բոլորն իրենց անձնագրերի լուսանկարներում իրենց նման չեն, բայց Նազենի Հովհաննիսյանի դեպքում այդ տարբերությունը չափից դուրս շատ է, նա անճանաչելի է:
Նազենի Հովհաննիսյանը հայ դերասանուհի, հաղորդավարուհի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս։ 1998 թվականին ավարտել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցը։ 7-ամյա երաժշտական կրթություն է ստացել Երևանի Ասլամազյանի անվան թիվ 11 դպրոցում։
Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան (երաժշտական ուղղությամբ) բաժնում (Արմեն Մազմանյանի արվեստանոց)։ Սովորել է նաև բեմական խոսքի արվեստ (Ա. Հեքեքյանի արվեստանոց)։
Աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում (Հ1), որտեղ հեղինակել, վարել է բազմաթիվ հաղորդումներ,
կրկնօրինակել է մի շարք ֆիլմեր, հոլովակներ, մեկնաբանել է բազմապիսի մշակութային, երաժշտական, սպորտային հաղորդաշարեր։ 2010 թվականին մեկնաբանել է «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը:
2010 թվականից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում` որպես դերասանուհի, 2011 թվականից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ որպես բեմական և հեռուստատեսային խոսքի դասախոս։ 2012 թվականից աշխատում է Արմենիա հեռուստաընկերությունում (Արմենիա TV)՝ որպես հաղորդավարուհի։