Նորություն սխտորով կարտոֆիլ, որի համից-հոտից կշտանալ չի լինում. Փորձեք անպայման

Կարտոֆիլից տարատեսակ ուտեստներ են պատրաստվում: Ընդհանրապես  կարոտֆիլն ամենաշատ օգտագործվող բանջարեղեններից է և այն նախընտրողների թիվն էլ բավականին մեծ է: Եվ երբեմն այնքան ենք նույն ուտեստները պատրաստում, որ հոգնում ենք նույնը շարունակ կրկնելուց և ցանկանում ենք նոր բան պատրաստել:

Այս ուտեստը առանձնահատւոկ համ ունի, այն նաև շատ ախորժելի տեսք ունի: Կարելի է պատրաստել ինչպես ընտանիքի հետ ջերմ մթնորոտում ընթրելիս, այնպես էլ  հյուրասիրությունների ժամանակ:

Սա հիանալի տարբերակ է հյուրերին զարմացնելու:

Ահրաժեշտ է

Վերցնել 5 հատ կարտոֆիլ, լավ լվանալ,  շարել կաթսայի մեջ, ջուր ավելացնել , որպեսզի կարտոֆիլը ծածկվի և եփել մինչև պատրաստ լինի: Այնուհետև ջրքամել և թողնել սառչի:

Այ ընթացքում պատրաստել  սխտորով սոուսը

  • 100 գ փափկացրած կարագ
  • 5 ճաշի գդալ  քերած պանիր
  • 1 ճաշի գդալ թթվասեր
  • 3 ատամիկ սխտոր
  • 3 ճաշի գդալ  մաղադանոս:

Բոլորը  խառնել, համեմել աղով և պղպեղով:

Եփված կարտոֆիը բաժանել երկու մասի և շարել ջեռոցի տապակի  վրա, սխտորով սոուսը քսել կարտոֆիլի վրա և եփել 250 աստիճան տաքացված ջեռոցի մեջ 10-15 րոպե:

Բարի ախորժակ

(Visited 29 times, 1 visits today)