Նոր որոշում. Սեպտեմբերի 1-ից դպրոցները կբացվեն, բայց կգործեն հետևյալ կանոնները.

«Հանրակրթության ոլորտի շահառուները՝ աշակերտները, ծնողները, ուսուցիչները մեր բնակչության շատ մեծ մասն են կազմում, և, ըստ էության, ամենամեծ համայնքն են։

Այսպիսով, կարծում եմ, որ մենք կկարողանանք սեպտեմբեր ամսին լիարժեք սկսել դասերը՝ պարետի ցուցումներին խստագույնս հետևելով»,- նշեց Հարությունյանը։

Անդրադառնալով ավարտական խնջույքներին, որոնք որոշ դպրոցներում, չնայած հորդորներին, կազմակերպվել էին, ԿԳՄՍ նախարարը նշեց, որ այդ միջոցառումները վարակի տարածման աղբյուր կարող են հանդիսանալ։

Դիմելով աշակերտներին՝ Հարությունյանը նշեց, որ ներդասարանային միջոցառումներով իրենք հեռացնում են բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունը։
«Պահելով անվտանգության կանոնները՝ մենք գրեթե զրոյի ենք հավասարեցնում վարակվելու հավանականությունը, և հնարավորություն ենք ունենում սեպտեմբերի 1-ից դասերը լիարժեք սկսելու։

Մենք մեծ ցանկություն ունենք դասընթացները սկսել, քանի որ որքան էլ մենք հաջողենք հեռավար կրթության ոլորտում, միևնույնն է այն ունի բացասական կողմեր»,- ասաց Հարությունյանը։

Նախարարը նշեց, որ 2020-2021 ուսումնական տարում գուցե որոշակի իրավիճակներում փորձեն ապահովել տարրական դասարանների, առնվազն առաջին դասարանցիների ուսումը։

«Առաջին դասարանցիները պետք է գնան դպրոց, ծանոթանան այդ միջավայրին, որպեսզի, եթե անհրաժեշտություն լինի հեռավար ուսուցման անցնելու, այդ աշակերտները կարողանան դասերը սովորել, ընկալել ուսուցչի ասածները»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը։

Ավելի մանրամասն՝ ստորև տեսանյութում .

Աղբյուր

(Visited 13 215 times, 1 visits today)