Նրանք չեն վաճառվում…

Նրանք չեն վաճառվում։

Այս օրերին համացանցը ողողված է շոու բիզնեսի տարատեսակ ներկայացուցիչների վարքի և պահվածքի քննարկումներով։ Ամեն ինչ սկսվեց նրանից , որ հայ երգարվեստի որոշ ներկայացուցիչներ մասնակցել էին ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանին կալանքից ազատելու ստորագրահավաքին ։ Նրանք գտնում են , որ անհապաղ պետք է փոխվի ՌՔ-ի խափանման միջոցը։ Սակայն շոու բիզնեսի այդ ծախված և գնվող արտիստները պատմության անիվը չեն էլ ցանկանում շրջել , նրանք իրենց կայացման և փառահեղության պահերը կապում են հենց ՌՔ-ի տխրահռչակ տարիների հետ։ Բայց ի ուրախություն մեզ նրանց նման մտածում են քչերը։ Հենց նույն շոու բիզնեսում կան այնպիսի անվանիներ, որոնք չեն վաճառվում։

Նրանք սատարում են հեղափոխությանը և գտնում են , որ ՌՔ-ն պետք է մնա կալանքի տակ , քանի որ նա իրոք վտանգ է հանդիսանում մեր պետության համար։ Ես ուրախ եմ, որ մեր երաժշտական աշխարհում դեռևս կան այնպիսի արտիստներ որոնք հավատում են Նոր Հայաստանի վաղվա օրվան։

(Visited 13 571 times, 1 visits today)