Ողբերգական դեպք Տավուշի մարզում. տրակտորը շրջվել է. զինծառայող եղբայրներից մեկը մահացել է, մյուսը` վիրավորվել

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 13:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի «Թագավորանց» կոչվող թաղամասում տրակտոր է շրջվել:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտակայն հաշվարկով: Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները «DT-75» մակնիշի թրթուրավոր տրակտորի տակից դուրս են բերել ուղևոր, 37-ամյա Կարեն Բաբասյանին, ով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն,

 

 

իսկ վարորդ, 30-ամյա Հակոբ Բաբասյանին տրակոտրի միջից դուրս են բերել հրշեջ-փրկարաները և նրան մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Բերդի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս տեղափոխվել են նշված բժշկական կենտրոն, որտեղ Հ. Բաբասյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

 

Ողբերգական դեպք Տավուշի մարզում ...

 

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ տեսուչներ Հայկ Ադամյանն ու Արամայիս Սիմոնյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ:

 

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում ...

Այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Տավուշի մարզի ոստիկանները, քանի որ պարզվել է, որ մահացածն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են:
Աղբյուր

(Visited 26 times, 1 visits today)