Որ շրջաններում է սպասվում տեղումներ․․․ Սպասվող եղանակի մասին

Հանրապետության տարածքում`

Հունիսի 9-13-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 11-12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 9-10-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

(Visited 83 times, 1 visits today)