ՈՒշադրություն. Ջուր չի լինելու.

168 am.-ը գրում է. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին,

որ «Արտաշավան-Աշտարակ» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 12-ին ժամը 09.00-23.00 կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին և Օշական /ձախ ափ/ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

(Visited 65 times, 1 visits today)