«Ռուսшստանի ու ԱՄՆ-ի միջև սարսшփելի կռիվ է լինելпւ և шրդեն պшրզ է, կռիվն այս տшրի է լինելու». Սոլпվյով (տեսանյութ)

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած դեմոկրատ Ջո Բայդենի վարչակազմի իշխանության գալուց հետո կարող է «սարսափելի կռիվ» սկսվել Ամերիկայի ու Ռուսաստանի միջև:

Նման կանխատեսում է արել ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովևը YouTube-ի «Соловьев LIVE» ալիքի եթերում, որտեղ նա իրավիճակը քննարկել է քաղաքագետ, արևելագետ Եվգենի Սատանովսկիի հետ:

Հեռուստահաղորդավարը վստահ է, որ ամերիկյան նոր իշխանությունները կենտրոնանալու են Ռուսաստանի սահմանների շուրջ լարվածության գոտիներ ստեղծելու վրա: Առաջին հերթին, ըստ Սոլովյովի, ԱՄՆ-ն կսկսի հակառուսական աշխատանքներ իրականացնել Կենտրոնական Ասիայում: Դրա համար Պետդեպարտամենտում արդեն ստեղծվում է հատուկ ուղղություն:

«Նրանք չեն պատրաստվում ներքին գործերով զբաղվել: Հասկանալի է, որ կատակներն ավարտվել են, և այժմ սարսափելի կռիվ է լինելու, միևնույն ժամանակ պարզ է, որ կռիվն այս տարի է լինելու»,-նշել է Սոլովյովը:Սոլովյովը նաև կարծում է, որ գալիք 2021 թվականին աշխարհը կկանգնի ավելի մեծ խնդիրների առաջ, քան 2020-ին:

Լրագրողն իր կարծիքը բացատրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի խոսքերով, որը նախկինում հայտարարել էր, որ իրավիճակը գնալով թեժանում է և հետագայում էլ ավելի է վատանալու:

Սոլովյովի զրուցակից Եվգենի Սատանովսկին կիսել է զրուցակցի կարծիքը`իր հերթին ավելացնելով, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունները լիովին վարկաբեկում են ժողովրդավարության գաղափարը:

Մանրամասները տեսանյութում․

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Արմենիա

(Visited 14 times, 1 visits today)