«Սաղ գյուղը գերի է մնացել, դուք էլ ասում եք՝ բանկերին ո՞նց կարելի է նեղացնել»․ Տեսանյութ

Factor.am-ը գրում է. Ազգային ժողովում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին նախագիծը, որում առաջարկվում է թեթևացնել վարկերի երաշխավորների բեռը։

Ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ բանկերը սովորական բիզնեսով են զբաղվում, և խնդիր են երկրի համար։

«Հիմա էս մարդն ասում ա՝ եկեք ամբողջ գյուղը գերի չհանձնենք բանկին։

Ի՞նչն է էդտեղ սխալ, որ տենց զարմացած հայացքներով ասում եք՝ էս ինչ ես բերել։ Եկել ասում է՝ եկեք բանկերի ախորժակը զսպենք, ի՞նչ սխալ է ասում, որ չեք ուզում ընդունեք»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.

Նյութի աղբյուրը՝ Factor.am

(Visited 33 times, 1 visits today)