Սպիտակ թույն, որը մենք ուտում ենք ամեն օր․ Այն ո՛չ աղ է, ո՛չ էլ շաքարավազ․․․

Այդ նյութը  Е  621  նատրիումի գլյուտամատն է, որը օգտագործվում է տարբեր տեսակի  ապրանքների արտարության մեջ: Այն օգտագործում են համը ուժեղացնելու համար:

Չկա մի ռեստորան,  մի սննդի կետ, որտեղ չօգտագործվի այս թույնը:Այն իրենից ներկայացնում է  սպիտակ  բյուրեղիկների տեսքով փոշի և այն շատ նման է աղին և շաքարավազին:  Այն կարող է լինել նաև հեղուկ տեսքով:

Նատրիումի գլյուտամատը  գրգռում է ախորժակը և արդյունքում հանգեցնում է ճարպակալման: Այն հեշտությամբ է ներծծվում արյան և ուղեղի մեջ և փոխում է մարդու մոտ համի զգացողությունը:Այս սննդային հավելումն օգտագործվում է ներբերշիկների, հոթ դոգերի, չիպսերի, պատրաստի ապուրների, պահածոների, գարեջրի  և շատ այլ  մթերքների պատրաստման մեջ:

Ողջ աշխարհում օգտագործվում է տարեկան շուրջ 200 հազար տոննա  նատրիումի գլյուտամատ:Այն չարաշահելու հետևանքով կարող է ի հայտ գալ գլխապտույտ, սրտառնոց, միգրեն, տեսողության խանգարում, հորմոնալ դիսբալանս,  ցավ կրծքավանդակում,  և այլն:

Չնայած այն բանին, որ այդ նյութը համն ավելի արտահայտիչ է դարձնում, այնուամենայնիվ, այն  ունի շատ կողմնակի ազդեցություններ:

Օգտագործելով այդ նյութի պարունակությամբ մթերքներ, մարդու մոտ կախվածություն է առաջանում և մարդը ցանկանում է էլի ու էլի ուտել, օրինակ, չիպսեր կոնֆետներ, ֆաստ ֆուդ և այլն:Հետազոտությունները ցույց են տվել, որ  նատրիումի գլյուտամատը թուլացնում է տեսողությունը:

Աշխատեք հնարավորին չափ հեռու մնալ նատրիումի գլյուտամատ պարունակող մթերքներից, բնական համեմունքները շատ ավելի համեղ են դարձնում ուտեստը և նաև օգտակար են առողջությանը:

(Visited 22 times, 1 visits today)